Standard & Poor's Ratings Services միջազգային վարկանիշային գործակալության նախագահ Նիրաջ Սահայը հրաժարական է տվել։ Այս մասին ասված է S&P — McGraw Hill Financial ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սահայը հրաժարական է տվել այլ հնարավորություններից օգտվելու համար։

Նիրաջ Սահայը այդ պաշտոնին էր նշանակվել 2013թ. նոյեմբերին, իսկ 2014թ. հունվարից անցել էր պարտականությունների կատարմանը։

Standard & Poor's Ratings Services-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել McGraw Hill Financial-ի աշխատակազմի դեպարտամենտի փոխնախագահ Ջոն Բերիսֆորդը։