Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը Facebook սոցցանցում մեկնաբանել է Ռուսաստանի ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մասնակցել է չեչենական պատերազմին ՝ գրոհայինների կողմից:
«Հեռագիր. Մոսկվա. Ռուսաստանի ՔԿ. Կայակ. Բաստրիկինին: Հարգելի ընկեր Բաստրիկին, շտապ ժամանեք Կիեւ ՝ Յացենյուկը վաղը վերադառնում է Լեհաստան- Սլովակիա կատարած այցից: Միասին կդիմավորենք նրան: Իսկ մինչեւ նրա գալը մի քիչ կհանգստանաք... մեզ մոտ ՝ ՆԳՆ պոլիկլինիկայում շատ լավ բժիշկներ կան: Կբուժենք: Պարանոիկները մեր պրոֆիլն է: Նաեւ կծանոթացնենք Բոնապարտի, 6-րդ պալատի դատախազի հետ: Դուք բազմաթիվ ընդհանուր թեմաներ կունենաք... » գրել է Ավակովը:
Ավակովը նաեւ խոստացել է Բաստրիկինին ծանոթացնել պատգամավոր Սերգեյ Կապլինի հետ, ով «ձեզ համար բազմաթիվ նյութեր ունի, որոնք ապացուցում են Յացենյուկի մասնակցությունը Բրեժնեւի, Անդրոպովի սպանություններին ու ռուս- ճապոնական պատերազմին ՝ ճապոնիայի կողմից»: «Պյոտր Պորոշենկոյի ճակատ» կուսակցության պատգամավոր Կապլինը ավելի վաղ հայտարարել էր, որ Յացենյուկը ղեկավարում է ուկրաինական մաֆիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Յացենյուկը մասնակցել է Չեչնիայի 1995 թ. պատերազմին, որտեղ կտտանքների է ենթարկել ու գնդակահարել ռուս զինվորներին: Դրան ի պատասխան ՝ Յացենյուկի մամուլի քարտուղար Օլգա Լապպոն ռուսական իշխանություններին խորհուրդ էր տվել ստուգել Բաստրիկինի հոգեկան առողջությունը:





























