Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որոնք վերջին օրերին գտնվում են հակառակորդի կրակահերթի տակ, խուճապ չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նոր է վերադարձել սահմանամերձ գյուղերից:

«Այցելել ենք մի քանի սահմանամերձ գյուղեր, վստահաբար  խուճապային տրամադրություններ չկային, բայց մարդիկ իրոք մտահոգված էին: Օրինակ, Սեւքար գյուղում ասում էին՝ հրադադարից հետո նման գնդակոծություն չի եղել այնտեղ: Բնակիչներն ասում էին՝ մի տուն այնպես էր վնասված, որ կարծում են՝  շատ մեծ տրամաչափի զենքից են կրակել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Արային Հարությունյանը նշեց, որ կրակոցների հետեւանքով վնասվել էին հիմնականում  տների տանիքները, պատուհանները, մեծ վնասներ է կրել Վազաշենի գյուղապետարանը: