Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի  բարեկարգման եւ քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:

 Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ:

 Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

 Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: