Սեպտեմբերի 8-ի գիշերը անապատային քամին փոշե փոթորիկ է բերել Իսրայելի տարածք։ Այսօր եղանակը էապես փոփոխություններ չի կրի. օդը սաստիկ փոշոտված է, իսկ շոգը սովորականից ավելի խիստ կլինի։

Նախօրեին Իսրայելի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել էր, որ խոսքը 75 տարվա ընթացքում սեպտեմբերին գրանցված ամենաուժեղ փոշու ամպի մասին է, փոխանցում է Newsru.co.il-ը։

Ակնկալվում է, որ փոշու ամպը կնստի միայն հինգշաբթի, իսկ չոր եղանակը կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջ։