Իրանը թույլատրել է ռուսական օդանավերին Սիրիա թռչել ՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Մաքսիմ Սուսլովին:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի դեսպանատունը թույլատվություն է ստացել ՝ Սիրիային հումանիտար օգնություն հասցնող ռուսական օդանավերի բոլոր այն թռիչքների համար, որոնց համար դիմել էինք»,- նշել է Սուսլովը:

Սուսլովը նաեւ հավելել է, որ ռուսական կողմն այս հարցով սերտ կապ է պահպանում իրանցի գործընկերների հետ: