Անկարայի Բեյփազարի շրջանի քայմաքամը քուրդ բնակչության դեմ ազգայնամոլների հարձակումների հետ կապված հեգնական արտահայտություն է արել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Բեյփազարի քայմաքամ (գավառապետ) Սուաթ Սեյիթօղլուն հայտարարել է, թե վերջին շրջանում քուրդ զինյալների հարձակումներին շրջանի բնակչությունն էլ մի քիչ զգացմունքային պատասխան տվեց։

Նշենք, որ Բեյազփազարի շրջանում ազգայնամոլական շրջանակները հարձակվել են գյուղատնտեսության մեջ սեզոնային աշխատանքի եկած քրդերի տների վրա, այրել տները, մեքենաները եւ ծեծել քրդերին։ Դեպքերի ժամանակ վիրավորվել է մոտ 10 հոգի։