Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավարների եւ անդամ երկրների ռազմական կրթության ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների հերթական նիստը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, նիստը կհրավիրվի սեպտեմբերի 8-12-ը՝ համաձայն ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի պլանի։





























