Օգոստոսի 22-ին, ժամը 17.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի հին գերեզմանատանը հարակից տարածքում' ջրանցքի մեջ հայտնաբերվել է կնոջ դիակ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի փրկարարները:

Ժամը 18.10-ին ոստիկանությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցների ուժերով ջրանցքից դուրս է բերվել 60-70 տարեկան, անձը չպարզված կնոջ դի: