Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանդիպումը նախագահի հետ անցել է ջերմ մթնոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որն այսօր իր կուսակցության ներկայացուցիչների հետ այցելել է նախագահական նստավայր:
«Մենք ունենք առաջարկություններ, որոնք ներկայացնելու ենք Ազգային ժողովին: Մի բան հստակ է՝ մենք «Ոչ»-ի ճամբարում չենք»,- ասաց Գուրգեն Արսենյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի հետ հանդիպումը սեպտեմբերի 9-ին է կայացել, քանի որ Արսենյանը հանրապետությունում չէր:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի վերջին հանդիպել է քաղաքական տարբեր ուժերի հետ եւ քննարկել Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:





























