«Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուր Ազատյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
NEWS.am-ի հետ զրույցում ամբստանյալի պաշտպան Էմմա Եղիազարյանը ասաց, որ դատավճիռը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում:
Նշեք, որ դատախազ Տիգրան Հակոբյանը Արթուր ՝Ազատյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երեւան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարեւան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























