Ադրբեջանին ռուսական արտադրության հետեւակի մարտական մեքենաների մատակարարումը կավարտվի  եկող տարի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական ոլորտի իր աղբյուրները։

«Ադրբեջանին ՀՄՄ-3-ի մատակարարումները կավարտվեն 2016թ.։ Ներկայումս սպասում ենք վերջին խմբաքանակի (50 մեքենա) մատակարարմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը Russia Arms Expo – 2015 ցուցահանդեսի ժամանակ։

Այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը ավարտին է հասցնում Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարումը։ Ավելի վաղ «Ռոսոբորոնէքսպորտը» հայտնել էր, որ 2017թ. ՌԴ-ն ավարտին կհասցնի սպառազինությունների ռազմական տեխնիկայի մատակարարումները, որի մասին պայմանագիրը կնքվել էր 2010թ.։