Գյուղացիներին վերամշակման հանձնած խաղողի բերքի համար վճարումները մի քանի ամսով կհետաձգվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Բնականաբար ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով պակասել են խաղողի եւ գինու արտահանման ծավալներն ու շահույթը։ Սակայն վերամշակող ընկերություններն այդուհանդերձ պատրաստ են ընդունել ողջ բերքը։ Իսկ գյուղացիները ըմբռնումով են մոտենում իրավիճակին»,- հայտարարել է նախարարը։
Եթե 2014թ. վճարումները ավարտվել էին դեկտեմբերին, ապա այս տարի գործընթացը կձգձգվի մինչեւ 2016թ. մարտ-ապրիլ, բայց վճարումները կատարվելու են ամբողջովին։





























