Մինչեւ 2015թ. վերջը Հայաստանում 40-45 հա ժամանակից ջերմոցներ կկառուցվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Վերջին 2 տարվա ընթացքում նորագույն տեխնոլոգիաներով 80-85 հա ջերմոց է կառուցվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայումս կա 770 հա ջերմոցային տնտեսություն, որոնցից 270-ը՝ ապակեպատ, իսկ 500-ը՝ պոլիէթիլենային ծածկով։

«Հայաստանը ջերմոցների մեջ ներդրում կատարողներին գրավում է արեւային օրերի քանակով։ Այդ պատճառով կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարին մենք նոր ջերմոցների կառուցման ականատեսը կլինենք»,- հայտարարեց նախարարը։