Ռուսաստանում իրավապահները «Կուզյա աստված» աղանդի հիմնադրից եւ նրա համախոհներից  մոտ 43 մլն ռուբլի եւ 100 հազար դոլար են առգրավել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Խուզարկումների շրջանակում կազմակերպիչների բնակարաններից առգրավվել է 43 մլն ռուբլի եւ 100 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից։