Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ամրապնդել է Հայաստանի անվտանգության տնտեսական հեռանկարները: Այդ մասին լրագրողներին ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Տվյալ դեպքում խոսքը ոչ թե բուն պաշտպանական հարցերն են, քանի որ ԵՏՄ-ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթները, որոնք բարձրացնելու են բյուջեի եկամուտները եւ թույլ կտան ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին:

Որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունը ապրանքների եւ կապիտալի ազատ տեղաշարժն է: Այդ առումով ԵՏՄ-ին անդամակցելը ադապտացվելու երկար ժամանակ չի խլել:

«Եվրաինտեգրման փորձը ցույց տվեց, որ շատ երկրների տարիներ պահանջվեցին համապատասխանության հասնելու: Առ այօր կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել: Իսկ մենք ԵՏՄ-ում չենք զիջում մյուսներին ապրանքների որակով եւ չափորոշիչներով, ինչ-որ բանով էլ առաջ ենք»,- ասել է Քոչարյանը: