Ռուսաստանում պաշտոնյաներին արգելել են ծառայողական նպատակներով օգտվել Google-ից, Yahoo-ից եւ WhatsApp-ից։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը։
«Ծառայողական նամակագրության համար դա կտրականապես արգելվում է։ Իրենց անձնական նպատակներով նրանք կարող են անել ինչ ցանկանում են, բայց եթե ծառայողական տեղեկություն են փոխանցում, ապա դա անթույլատրելի է։ Ես կարծում եմ, որ բացառությամբ այս կանոնների խախտման ճչացող օրինակների պետական ծառայողները հասկանում են այդ պատասխանատվությունը»,- հայտարարել է նա։





























