Արարատի մարզի Բաղրամյան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից: