Դիարբեքիրի դատախազությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելլահաթին Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսել՝ Արդարադատության նախարարությունից պահանջելով վերացնել նրա անձեռնմխելությունը։
Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիր դատախազությունը Սելլահաթին Դեմիրթաշի հայտարարությունների հիման վրա նրա դեմ 301-րդ (թյուրքականության վիրավորում) հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի, 214-րդ եւ 299-րդ հոդվածների մի շարք կետերի հատկանիշներով հետաքննություն է սկսել։
Դիարբեքիրի դատախազությունը հետաքննության անհրաժեշտությունը հաստատող Դեմիրթաշի հայտարարությունները ուղարկել է Արդարադատության նախարարություն՝ պահանջելով նրան զրկել պատգամավորական անձեռնմխելությունից։
Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող հաշվեհարդաները, քուրդ բնակչության խանութների քարկոծումը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գրասենյակների հրդեհումներն իրականացվում են նախագահ Էրդողանի հրահանգով, իսկ կատարողներն էլ աշխատավարձ ստացող հատուկ ծառայությունների աշխատակիցներն են։





























