Թուրքիայի քրդերի շրջանում մեծ անհանգստություն ու տագնապ է առաջացրել քրդաբնակ Ջիզրեի շրջանում ոստիկանության ու զորքերի կողմից խաղաղ բնակչության կոտորածը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քուրդ 2 նախարարներն էլ հայտարարել են, որ պետությունը քրդաբնակ Ջիզրեում կոտորած է իրականացնում։

Ամեն ինչ սկսվել է նահանգապետի կողմից  փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո։ Ըստ քուրդ բնակչության, ոստիկաններն ու զինվորականները կրակում են ամեն շարժվող կետի վրա, առանց հաշվի առնելու կին է, թե երեխա։

Մեծ արձագանք է գտել ոստիկանների կողմից տան բակում սպանված 7 երեխաների մոր դեպքը։ Մայրը մահացել է ներքին արյունահոսությունից, քանի որ ոստիկանները թույլ չեն տվել շտապօգնության մեքենային մտնել թաղամաս, իսկ մահանալուց հետո թույլ չեն տալիս դիակը թաղել։