Եվրոպական խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի դեմ ներկայացված բանաձեւը։ Բանաձեւը ընդունվել էր սեպտեմբերի 10-ին՝ թունդ քննարկումներից հետո։
Նախագծի հեղինակը Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունն էր։
Եվրապատգամավորները Ադրբեջանին դատապարտել են մարդու իրավունքները եւ ազատությունները ոտնահարելու եւ ժողովրդավարությունը չհարգելու համար։
Հարցը քննարկվում էր «մարդու իրավունքների ոտնահարումները, օրենքի գերակայություն եւ ժողովրդավարություն» թեմայի քննարկման շրջանակներում։





























