ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Սիրիայում ռուս զինվորների առկայության փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սիրիայում ռուս զինծառայողներ կան։ Նրանք այնտեղ են արդեն մի քանի տարի։ Այնտեղ նրանց ներկայությունը անհրաժեշտ է Սիրիայի բանակին զինամթերք մատակարարելու համար, քանի որ սիրիական բանակի վրա է ընկած ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու ողջ բեռը»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ ռուսներն օգնում են սիրիացիներին յուրացնել ռազմական տեխնիկան եւ օգտագործել այն ահաբեկիչների դեմ։