Սահմանադրական փոփոխություններին դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության սեպտեմբերի 12-ի համաժողովը տեղի կունենա Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում, որտեղ հնարավոր է տեղավորել մինչեւ 100 մասնակցի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Հրայր Մանուկյանը։
Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Ըստ նախաձեռնության անդամների՝ համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ոչ»-ի ճակատի միասնական հայտարարությունը:
Հիշեցնենք, որ «Չե՛ք անցկացնի»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուրանոցները հրաժարվում են իրենց տարածք տրամադրել միասնական համաժողովի համար:





























