D and H Group շինարարական ընկերությունը 10 մլն դոլար բյուջետային վարկ կստանա։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Միջոցները կհատկացվեն մինչեւ 2022թ. ժամկետով, 8 տոկոսով։
Գումարը կտրամադրվի «Հին Երեւան» նախագծի շրջանակներում քաղաքի փոքր կենտրոնում միջին բարձրության, հին ոճով կառուցված շենքերի շինարարության համար։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներդրումների ծավալը կարող է կազմել մինչեւ 120-130 մլն դոլար։





























