Բրիտանացի խոհարար Չարլզ Մայքլն Օքսֆորդի համալսարանի համերի հետազոտության լաբորատորիայի հետ համատեղ կատարյալ համբուրգերի բաղադրատոմս է մշակել:
Համբուրգերի հաջողության 30%-ը կախված է բույրից, 15%-ը՝ արտաքին տեսքից, 25%-ը՝ զգացողություններից, 15%-ը՝ հնչյուններից, որոնք առաջանում են ուտելու ընթացքում, եւ միայն 15%-ն է կախված համից: Կատարյալ համբուրգերի համն իր հերթին 35%-ով կազմված է ումամիի համից 25%-ը՝ աղի, 20%-ը՝ քաղցր, 15%-ը՝ թթու, իսկ 5%-ը՝ կծու համից:
Օրինակ՝ համային այս համամասնությունը պահպանվում է խոզապուխտով համբուրգերով, որում նաեւ մարինացված վարունգ, լոլիկ, տապակած սոխ, պանիր, կետչուպ եւ սոյայի սոուս կա:
Ըստ Kedem-ի, բուրգերից ստացած հաճույքը մեծանում է, եթե այն սեփական անվանումն է ունենում, ինչպես նաեւ եթե այն ձեռքով են ուտում:





























