Արարատի մարզի Բաղրամյան գյուղ եւ Այգեզարդ գյուղերից այսօր՝ սեպտեմբերի 10-ին, թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված դպրոցականների թիվը հասել է 46-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին Արտաշատի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են երեխաները:
Նրանք հայտնեցին, որ բոլորն էլ դպրոցականներ են, այս պահին վիճակները բավարար է: Տեղեկությունները, թե ծանր վիճակում գտնվող երեխա կա, ըստ աշխատակիցների՝ իրականությանը չի համապատասխանում:
«Մի քանիսը ջերմում են, մյուսները լավ են արդեն: Երեւան տեղափոխելու անհարժեշտություն չկա»,- ասացին հիվանդանոցից:
Ավելի վաղ Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:




























