Շվեդիայում աջակողմյան պահպանողական «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության անդամ Գունիլա Շմիդթի հայտարարությունը բողոքի ալիք է առաջ բերել երկրում։ Այս կուսակցությունը ներգաղթյալների հոսքը Շվեդիա համարում է ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը։ Շմիդթը որպես լուծում առաջարկել է գնդացիր դնել Էրեսունի կամրջի վրա, որը Դանիան կապում է Շվեդիային։
«Կօգնի միայն Էրեսունի կամրջի վրա գնդացիր դնելը»,- գրել է նա Facebook-ում կատարած գրառման մեջ։ Նա դժգոհություն է հայտնել, որ Շվեդիան Գերմանիայի եւ Դանիայի օրինակով կրճատում է գործազրկության նպաստը։ Շմիդթը գտնում է, որ բնական է՝ նման իրավիճակում փախստականները պետք է փորձեն տեղափոխվել հենց Շվեդիա, փոխանցում է Lifenews-ը։





























