Ուրուգվայում սիրիացի փախստականները ցանկություն են հայտնել տուն վերադառնալ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։
Փախստականները բողոքում են, որ Ուրուգվայում կյանքը շատ թանկ է։ Նրանք վախենում են անօթեւան մնալ, քանի որ իշխանությունները նրանց բնակարան են տվել 2 տարով։
Նշենք, որ անցյալ տարի Ուրուգվայ է ժամանել 42 սիրիացի, հիմա նրանց թիվը 44-ն է։
Սիրիացիները դուրս են եկել Ուրուգվայի Անկախության հրապարակ՝ ցանկություն հայտնելով վերադառնալ Սիրիա։





























