ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում է, որ խմբակցության համանուն կուսակցության անդամների եւ ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի փոխհարաբերությունները լարված չեն:

«Լյուդմիլա Սարգսյանը մնում է ֆրակցիայի անդամ, բայց ինքն այլ քաղաքական կուսակցության ղեկավար է, այլ հարցերի վերաբերյալ ունի իր ինքնուրույն դիրքորոշումը: Ի՞նչ հարաբերություններ, առավել եւս լարված»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Լյուդմիլա Սարգսյանն իր քայլերը չի համաձայնեցնում ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ եւ գործում է ինքնուրույն, սահմանադրական բարեփոխումների քննարկման նպատակով հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչի պատճառով նրանց միջեւ հարաբերությունները սրվել են: