«Կուզյա աստված» աղանդի ձերբակալված հիմնադիրը հայտարարել է, որ ինքն անմեղ է եւ չի ճանաչում խարդախության մեղադրանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խուզարկության ընթացքում աղանդի ղեկավարը հայտարարել է, որ իրեն վատ է զգում եւ ոչ մի հանցագործություն չի կատարել, եւ բնակարանում հայտնաբերած գումարն իրեն չի պատկանում։
«Ե ոչ մի գործունեություն չեմ իրականացնում»,- հայտարարել է «Կուզյա աստվածը»։
Նշենք, որ նրա բնակարանում հայտնաբերվել էր 50 մլն ռուբլի։





























