Մոլդովայում ցուցարարները մտադիր չեն լքել կենտրոնական հրապարակը, մինչեւ երկրի ղեկավարությունը հրաժարական չտա։ Այս մասին լրագրողներին հայտարարել է DA (Արժանապատվություն եւ արդարություն)Քաղաքացիական պլատֆորմի ղեկավարներից Անդրեյ Նեստասեն՝ մեկնաբանելով հրապարակը լքելու մասին քաղաքապետարանի պահանջը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այս տարվա մայիսին դիմել էինք Քիշնեւի քաղաքապետարան՝ հրապարակը ցույցերի համար օգտագործելու նպատակով։ Մենք չենք պատրաստվում լքել այն, քանի դեռ իշխանությունները չեն կատարել մեև պահանջը եւ հրաժարական չեն տվել։
Մենք այսօր հանդիպել ենք վարչապետ Վալերի Ստրելեցի հետ, ով մեզ հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ»,- ասել է Նեստասեն։





























