Երեւանի Բրազիլիայի հրապարակից այսօր` սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00–ին, մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկող ավտոերթը` վաղը կայանալիք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման երթի մասին: NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն ասաց, որ իրազեկման ավտոերթի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայանալիք հավաք-երթի մասին թռուցիկներ են բաժանելու եւ քաղաքացիներին հորդորելու են մասնակցել վաղվա հավաք-երթին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները մոտեցան նախաձեռնության անդամներին եւ զգուշացրին չխախտել երթեւեկության կանոնները:

«Ոչ թալանին» իրազեկաման ավտոերթին միացել է նաեւ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը եւ «Հիմնադիր խորհրդարանը»:

Ավտոերթը կանցկացվի հետեւյալ երթուղով` Մաշտոցի պողոտայով Բաղրամյան, Կոմիտաս, Զեյթուն եւ կավարտվի Նոր Նորքի զանգվածում:

Նշենք, որ ավտորթն ուղեկցվում է ոստիկանական մեքենաներով: