Հայաստանը հաստատել է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) 10 մլն եվրո վարկը՝ դեպի Վրաստան 400-կիլովոլտանոց հոսանքագիծ կառուցելու համար: Վարկային համաձայնագիրը ստորագրվել էր բանկի հետ մարտի 16-ին:
Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350ՄՎտ՝ մինչև 1050ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:
Նոր հաղորդման գիծը 3 անգամ ավելացնի Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակությունը:




























