Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 25-30-ին հայրապետական այցով Աֆրիկայում կլինի: Այս մասին սեպտեմբերի 10-ին հաղորդել է Սուրբ Աթոռի տպագրության ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Հռոմի պապը կայցելի Ուգանդա, Քենիա եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն: Ֆրանցիսկոս պապի այցի հստակ ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սա Պապի առաջին այցն է աֆրիկյան մայրցամաք: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայրապետական այցով արդեն եղել է Հարավային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում, իսկ սեպտեմբերին լինելու է Կուբայում եւ ԱՄՆ-ում:





























