Քեմերոն Դիաս, Ջուլիա Ռոբերթս, Ջեսիկա Բիլ, եթե ինտերնետ-օգտվողները տեղեկություն են փնտրում կինոէկրանի այս աստղերի մասին, պետք է իմանան, որ ինտերնետային հանցագործները նրանց խայծ են դարձրել իրենց վարակակիր կայքերի համար: McAfee Inc. ընկերությունը նախազգուշացնում է վտանգի մասին:
McAfee Inc. ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային անվտանգության ոլորտի հետազոտություններով, ամեն տարի հրապարակում է հայտնի մարդկանց անունները, որոնց օգտագործում են որպես խայծ: Ըստ վերջին հետազոտության, ամենավտանգավոր աստղը՝ Քեմերոն Դիասն է:
Ինտերնետային հանցագործները հաշվարկել էին, որ Քեմերոն Դիասի գեղեցիկ աչքերը լավ խայծ են օգտվողների համար:




























