Հայաստանի տարածքում առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Քամին` հարավ-արեւելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,
Արարատում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24,
Արցախում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +21+24:





























