Նյու Յորքում մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը,հայտնել է Gazeta -ն ՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Արարողությունը տեղի է ունենում այն վայրում,որտեղ առաջ կանգնած էին Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները: 2011 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով 2983 մարդ էր զոհվել:

Հիշատակի արարողությանը հավաքվել էին զոհվածների ազգականները, որոնց ձեռքներին նրանց լուսանկարներն էին:

8:49 –ին՝  այն նույն ժամին,  երբ ահաբեկիչների կողմից զավթված American Airlines-ի  առաջին օդանավը բախվել էր Հյուսիսային աշտարակին, հայտարարվել է լռության րոպե: Դրանից հետո ազգականները սկսել են կարդալ զոհերի անունները: