Եվրամիության դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Քեթրին Ռեյը ուրբաթ օրը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայում «ռուսական աճող ռազմական ներկայության» մասին հավաստիացումները, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք լրատվամիջոցներում զանազան հաղորդագրություններ ու զանազան հայտարարություններ ենք տեսել, բայց այս պահին մենք դրանք չենք մեկնաբանում»,- ասել է նա ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Հիշեցնենք, որ ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկա մատակարարել Սիրիային, որպեսզի ապահովի այդ երկրի պատշաճ պաշտպանունակությունը:





























