Goldman Sachs-ի տնտեսագետները ենթադրում են, որ նավթի գները եկող տարի կարող են նվազել մինչեւ 20 դոլար մեկ բարելի դիմաց, եւ որ նման զարգացումները բացասական սցենար կունենան։ Այդ կանխատեսումների համաձայն՝  Brent տեսակի նավթը կարժենա 49.5 դոլար մեկ բարելի դիմաց։

Goldman Sachs-ը 2016թ. համար  Brent տեսակի նավթի միջին գինը նվազեցրել է 12.5 դոլարով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանկի հաշվետվությունը։ Մայիսյան կանխատեսումների համաձայն՝ Brent տեսակի նավթը 62 դոլարի մակարդակի վրա էր։ Հիմա մասնագետները նշում են 49.5 դոլար գինը։ WTI տեսակի նավթի գինը, ըստ այդ կանխատեսման,  նույնպես նվազել է։ Goldman Sachs-ը ակնկալում է, որ 2016թ. այն կարժենա 46 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։