Իտալիայի քաղաքներում ներգաղթյալներին համերաշխություն  հայտնելու երթ է ընթանում։ Ակցիայի մասնակիցները ոտաբոբիկ դուրս են եկել փողոց՝ խորհրդանշելով այն փախստականներին, որոնք փաստացիորեն բոբիկ են ժամանում Եվրոպա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախաձեռնությունը, որին աջակցում են մի շարք բարեգործական ընկերություններ, սկսվել է Պալերմոյում, որտեղ ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ։

Ակնկալվում է, որ երեկոյան՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, մասնակիցները կարմիր գորգի վրայով նույնպես ոտաբոբիկ կքայլեն։