Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդը, որին կասկածում են Դուշանբե եւ Վահդաթ քաղաքների վրա զինված հարձակում  կազմակերպելու մեջ, սպանված է։ Այս մասին հայտնում է ASIA-Plus-ը՝ վկայակոչելով հատուկ գործողության մասնակիցների շրջանում իր աղբյուրները։

«Երկու ժամ առաջ Տաջիկստանի Ռամիթի կիրճում ոչնչացվել է փախստական գեներալ Աբդուհալիմ Նազարզոդը»,- ասված է հայտարարության մեջ։

Իսկ պաշտոնական իշխանությունները այս տեղեկությունը դեռեւս չեն հաստատել։ Ուժային կառույցներում առանձին աղբյուրները նշել են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։