Ռուսաստանում ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել Անդրեյ Պոպովին՝ կրոնական աղանդի ղեկավարին, որն ինքն իրեն «Կուզյա աստված» էր անվանում: Մեղադրանքի մասին հայտնի է դարձել Մոսկվայի Տագանյան դատարանի նիստում, որտեղ նրան կալանքի են վերցրել:
Պոպովը դատարանում հայտարարել է, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Միաժամանակ նա հրաժարվել է բացատրել, թե որտեղից իր մոտ այդքնա խոշոր գումար: Նշենք, որ խուզարկությամբ աղանդավորի տանից առգրավվել է 43 մլն ռուբլի եւ 100 հազար ԱՄՆ դոլար:





























