277 հազար դոլար արժողությամբ 6 կարատ քաշով ալմաստը, որը գողացել էին Բանգկոկի ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ, շաբաթ օրը հայտնաբերվել է օդանավակայանում ձերբակալված Չինաստանի քաղաքացու ստամոքսում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Չինաստանից ժամանած զույգը ձերբակալվել էր Բանգկոկից հայրենիք վերադառնալու ճանապարհին, քանի որ ճանապարհորդների արտաքինը նման է եղել գողության վայրում խցիկների արած լուսանկարներին։
Ոսկերչական ընկերության սեփականատերը դեռ անցյալ հինգշաբթի ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով ալմաստի անհետացման մասին։ Հանցագործներն այն փոխարինել էին կեղծ քարով։
Ձերբակալման պահին նրանց մոտ այդ քարը չէր հայտնաբերվել, սակայն ռենտգենյան ճառագայթներով ստուգման արդյունքում պարզ էր դարձել, որ թանկարժեք քարը գտնվում է կնոջ ստամոքսում։





























