Դատարանը օգոստոսի 23-ին 63-ամյա Թիմոթի Քլաուդին դատապարտել  է 20 տարվա բանտարկության` նամակների առաքման համար, որոնք իբր սիբիրյան խոցի վարակ էին պարունակում: Այդ նամակներից մեկը հասցեագրված է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գրում է Sacramento Bee պարբերականը:

Նամակում թափառական կյանք վարող Կլաուդը սպիտակ փոշի էր ուղարկել Օբամային: Նամակում նաեւ նախագահի նկարն է եղել, որի վրա օպտիկական նշանոցի նկար էր արված: Նամակներում Քլաուդը գրել էր «Դուք գողացել եք իմ գումարները» եւ «Մեռեք»:

Սպիտակ փոշով նամակների առաքումը փոստային խուլիգաններն սկսել են ուղարկել 2001թ. սեպտեմբերի11-ի ահաբեկչությունից հետո, երբ մի քանի մարդ էր մահացել նման նամակներից:

Նյու Յորքում Քլաուդի քայլը հանգեցրել էր մի շենքի տարհանման, իսկ նրա աշխատակիցներից մի քանիսին տեղավորել էին կարանտինում: