Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 29-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 228 դատապարտյալ:
Ըստ քրեակատարողական հիմնարկների ազատ են արձակվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 44 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ՝ 15 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ՝ 15 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ՝ 5 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ՝ 55 դատապարտյալ, «Սեւան» ՔԿՀ՝ 19 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ 1 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ՝ 23 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ՝ 24 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ 7 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ՝ 10 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ՝ 2 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ՝ 8 դատապարտյալ:



















