Ադրբեջանում երկու կատու-երկվորյակները մեծ հետաքրքրություն են առաջացրել Լերիկա ամառային զվարճանքների կենտրոնում հանգստացողների շրջանում։ Բանն այն է, որ կատուները կենգուրուներ են հիշեցնում. նրանք քայլում եւ թռտչկոտում են երկու ոտքի վրա, ինչպես պարկավոր կենդանիները։
Երկվորյակները ծնվել են 15 օր առաջ։ Կատուները մարդկանցից չեն վախենում եւ մսի հոտ զգալուն պես հետեւի թաթերի վրա թռչկոտելով մոտենում են նրանց։
Երկու կատուներին էլ միեւնույն անունն են տվել՝ Մեստան։
Կատուներին տեսնել ցանկացողների թիվն օր-օրի ավելանում է, հայտնում է vesti.az-ը։




























