«Հայկական ժամանակ» թերթն անդրադառնում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատվին տրված պետական ճաշի մանրամասներին եւ ներկայացնում ճաշատեսակների ցանկը:
«ՀՀ-ում մատուցված պետական ճաշի ժամանակ չի մատուցվել որեւէ հայկական ուտելիք: Ճաշացանկը վստահված է եղել «Դոլմամա» ռեստորանին, որը 2009-ին ՌԴ ռեստորանատերերի եւ հյուրանոցատերերի ասոցիացիայի կազմակերպած մրցույթում ճանաչվել է «Երեւանի լավագույն ռեստորան»: Ռեստորանից երեկ հրաժարվեցին պետական ճաշի ճաշացանկը տրամադրել: Ճաշի մասնակիցներից ճշտեցինք, որ սկզբում մատուցվել է «Դդումով ճաշ», ապա սթեյք: Սառը ուտեստներից մատուցվել է սաղմոն (սյոմգա) տեսակի ձուկ եւ մի քանի տեսակի սալաթ: Հյուրերի տպավորությամբ, ուտելիքը համաձայնեցված է եղել Մեդվեդեւի հետ, քանի որ հնարավորինս թեթեւ եւ եվրոպական սեղան է եղել՝ առանց խորոված-քյաբաբի:
Խմիչքներից ըստ ցանկության մատուցվել է մի քանի տեսակի կոնյակ, գինի եւ հատկապես «Բելուգա» օղի: Որպես աղանդեր մատուցվել է պաղպաղակ եւ տորթ: Հյուրերը ունկնդրել են ոչ թե հայկական երաժշտություն, այլ սիմֆոնիկ կատարում՝ ինչ-որ երիտասարդ կատարողների կողմից»,- գրում է թերթը:



























