Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Այս հաղթանակի արդյունքում նա ընդհուպ մոտեցել է առաջատարներին:

Նշենք, որ առաջին երեք հորիզոնականներում գտնվող շախմատիստներն են Լեկոն, Իվանչուկը և Կասիմջանովը, որոնք սակայն 10-րդ տուրում իրենց խաղերն ավարտել են ոչ ոքր արդյունքով: Այժմ նրանք վաստակել են 6.5-ական միավոր, իսկ Արոնյանը նրանցից ետ է մնում ընդամենը կես միավորով: նույնքան` 6 միավոր է վաստակել նաեւ Ալեքսեևը, ով 10-րդ տուրում սպիտակներով հաղթել է Պավել Էլյանովին: Իսկ ահա մեր մյուս գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Լեկոյի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 3 տուր, եւ այս պահի դրությամբ 5 շախմատիստներ իրական շանսեր ունեն մրցաշարն ավարտել առաջին հորիզոնականում: Հաջորդ տուրում` օգոստոսի 22-ին Արոնյանը կհանդիպի Հակոբյանի հետ: