Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ ազգային ժողովում կքննարկվի արագացված կարգով: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նման որոշում է կայացվել Ազգային ժողովի նիստում:

Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 15, ձեռնպահ 4 պատգամավոր: Սահմանադրական բարեփոխումներն արագացված կարգով քննարկելուն դեմ են արտահայտվել «Ժառանգությունը», ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումները ենթադրում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանականին: Սահմանադրական բարեփոխումների հարցով ՀՀ նախագահին կից փորձագիտական հանձնաժողովն արդեն կազմել է բարեփոխումների նախագիծը, որի շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն քննարկումներ է իրականացրել հիմնական քաղաքական ուժերի հետ: