Ամերիկացի գիտնականները ՝ Էմորի համալսարանից, համարում են, որ պիցցա ուտելու ձեւը կարող է շատ բան պատմել մարդու բնավորության մասին։ Մասնագետների կարծիքով, պիցցա ուտելու սովորություն իր մեջ քողարկում է մարդու բնավորության համապատասխան գծեր։ Եվ այսպես, այն մարդիկ, ովքեր նախընտրում են պիցցան ուտել՝ կտորը մեջտեղից ծալելով, չեն մտահոգվում կանոններին հետեւելու անհրաժեշտությամբ, չեն սիրում վատնել ժամանակը, իսկ լավագույնը լինելը նրանց համար առաջնահերթ խնդիր է։ Նման մարդկանց կարգախոսն է «Ես ուտում եմ, որպեսզի ապրեմ, այլ ոչ թե ապրում, որպեսզի ուտեմ»,– հայտնում է Kedem–ը։
Այն մարդիկ, որոնք առաջին հերթին ուտում են պիցցայի կեղեւը, սիրում են տպավորություն թողնել ու լինել ուշադրության կենտրոնում՝ այն գրավելով իրենց գործողությունների ՝ օրինակ բարձրաձայն խոսելու միջոցով։ Պատառաքաղի ու դանակի օգնությամբ պիցցա ուտելը վկայում է կազմակերպված, հանգիստ ու զուսպ խառնվածքի մասին։ Նման մարդիկ սովոր են վերահսկել իրավիճակը։ Մարդիկ, որոնք սիրում են պիցցան ուտել ձեռքով՝ ծայրից կծելով, սովորաբար զգուշավոր են, նախընտրում են չսխալվել ու ամեն ինչ օբյեկտիվ գնահատել։ Բացառված չէ, որ նման մարդիկ պերֆեկտցիոնիստ են։





























